Չինացի շինարարները որոշել են նոր ռեկորդ սահմանել՝ պատրաստվելով կառուցեն աշխարհի ամենաբարձր երկվորյակ երկնաքերները, որոնք կբարձրանան 900 մետր բարձրության վրա:
Phoenix Towers-ը նախատեսվում է կառուցել Ուհան քաղաքում՝ մոտ 70 000 քառակուսի մետր տարածքում:
Ինչպես հայտնում է news.com.au-ն՝ շինարարները նախատեսում են սկսել աշխատանքները հաջորդ տարի, իսկ շինարարությունը կարող է տևել 3 տարի:
Ի դեպ, աշտարակները կկառուցվեն կղզու վրա, որը գտնվում է լճի կենտրոնում: