Չինաստանում կբացվի աշխարհի առաջին շոկոլադե այգին` World Chocolate Wonderland-ը, հայտնում է CNN-ը: Այգին, որը կզբաղեցնի 3500 քառակուսի մետր տարածք, գտնվում է Շանհայում, ավելի ճիշտ Himalaya Art Museum թանգարանում, որտեղ դեկտեմբերի 16-ից մինչև 2012 թվականի փետրվարի 19-ը կներկայացվի 200 հատ արվեստի գործեր:
Շանհայը երկրորդ քաղաքն է շոկոլադե ցուցադրություններ կկազմակերպելու հարցում, որը կրկնօրինակել է 2010 թվականի հունվարին կայացած Պեկինին ցուցահանդեսին, որն էլ 73 օրերի ընթացքում ավելի քան կես միլիոն այցելու է ունեցել: Ցուցահանդեսին ներկայացված կլինի արվեստի շոկոլադե ստեղծագործություններ սկսած Տերակտովյան զորքից մինչև Լյուի Վիտոնի ապրանքանիշի պայուսակներ ու Տրանսֆորմերների հերոսներից:
Ինչպես նաև` կան շոկոլադե չինական մասայական նկարներ: Թե ինչքան շոկոլադ է օգտագործվել գլուծգործոցները ստեղծելու համար, կազմակերպիչները չեն հայտնում, բայց հայտնի է, որ այդ ստեղծագործությունների վրա աշխատել են 12 վարպետներ: Բացի ցուցանմուշներից, այգում կպատրաստեն նաև շոկոլադե աղանդեր և կմատուցեն այցելուներին, որոնք կարող են համտեսել: Հյուրերը կարող են ինքնուրույն ստեղծագործել և պատրաստել իրենց գլուծգործոցները` օգտագործելով շոկոլադի զանազան տեսակներ: Հաջորդ շոկոլադե ցուցադրությունը կուղևորվի Հոնկոնգ: