Աշխարհում առաջին հյուրանոցը,չինական Սիչուան ամբողջովին նվիրված պանդաներին, կբացվի չինական Սիչուան նահանգում: Haoduo Panda Hotel-ը գտնվում է երկրի հարավ-արևելքում` Էմեյ լեռան ստորոտին: Հյուրանոցի պատերը, մահճակալների հենակները, անկողնային սպիտակեղենը զարդարված են չինական արջի պատկերներով:
Մահճակալներին դրված են փափուկ պանդաներ: Բացի այդ, հյուրանոցի անձնակազմը շրջում է պանդայի հագուստով. հայտնում է FoxNews-ը: Սեփականատերերը չեն բացառում, որ ժամանակի ընթացքում այստեղ կհայտնվի նաև հյուրանոցի կենդանի խորհրդանիշը:
Сulture.ru-ի տվյալներով` հյուրանոցը առաջին հյուրերին կընդունի այս տարվա մայիսին: Բնակության արժեքը տատանվում է 48-80 դոլարի միջև մեկ գիշերվա համար` կախված սենյակի տեսակից:
Չինաստանը հայտնի է իր պանդաներով, իսկ Սիչուան նահանգում` ազգային բնական Վոլուն արգելանոցի տարածքում, ապրում է ամբողջ Չինաստանի բամբուկե արջերի ամենամեծ քանակը: Սա նաև Երկրի վրա վերջին տեղն է, որտեղ պանդաները ապրում են բնական պայմաններով, և շատ զբոսաշրջիկներ այստեղ են գալիս հենց նրանց տեսնելու համար: