Չինաստանի կառավարությունը որոշել է բոլոր ցանկացողներին ցուցադրել այն վայրը, որտեղ ստեղծվել է առաջին ատոմային ռումբը՝ վերածելով այն տուրիստական գրավչության: Xinhau գործակալության տվյալների համաձայն՝ նախագծի զարգացման համար կտրամադրվի 6 միլիոն յուան (£595.000): Հայնան ինքնավարության իշխանությունները և Պեկինի Tsinghua University համալսարանի մասնագետները կազմակերպում են էքսկուրսիաներ զբոսաշրջիկների համար դեպի լաբորատորիաները և ռումբի ստեղծման վրա աշխատող գիտնականնների հանգստի սենյակները. հայտնում է The Telegraph -ը:
Բացի այդ, վերականգնումից հետո զբոսաշրջիկներին կթողնեն նաև 300-մետրանոց թունել-ապաստարան: Ըստ BBC-ի՝ իշխանությունները մտադիր են Մալանի բազան վերածել «կարմիր տուրիզմի վայրի» ( “red tourism site”): Չինաստանում ատոմային ռումբի առաջին փորձարկումը եղել է 1960 թվականին, իսկ առաջին պայթյունը՝ 1964 թվականի հոկտեմբերի 16-ին Մալանի մոտ գտնվող անապատում: