Նոր օրենքի համաձայն՝ Չինաստանի տուրիստական գործակալությունները 2013 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած կարող են տուգանվել 300 000 յուան (49 000 դոլար) կամ ավելին, եթե զբոսաշրջիկներին ճանապարհորդությունների ընթացքում ստիպեն այցելել խանութներ: Ըստ նոր օրենքի՝ տուրիստական գործակալություններին կարգելվի կազմակերպել շրջագայություններ «իռացիոնալ» ցածր գներով, իսկ հետո տանել նրանց խանութներ, որպեսզի «ատկատ» ստանան վաճառողներից:
Բացի այդ, գիդերը այլևս չեն կարող թեյավճար խնդրել զբոսաշրջիկներից, ստիպել հաճախորդին գնել ինչ-որ բան կամ հավելյալ գումար պահանջել որևէ տեսարժան վայր գնալու համար: Զբոսաշրջիկները իրենց հերթին կարող են հրաժարվել գործակալության առաջարկած այս կամ այն ծառայությունից. նշվում է օրենքում: Բայց այս նոր կանոնները կարող են բարձրացնել տուրերի գները:
Ինչպես գրում է Xinhua-ն՝ գործակալությունները պետք է շրջագայությունների գնագոյացումը ավելի թափանցիկ դարձնեն՝ նշելով, թե ինչի համար է գանձվում գումարը և ինչ է մտնելու տուրիստական փաթեթի մեջ: Այնուամենայնիվ, տուրեր գնել ցանկացողների թիվը գնալով պակասում է: Օրենքի ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ ճանապարհորդությունների արժեքը միջինում բարձրացել է 20%ժով: