Հյուսիսային Մոնղոլիայում` Չինաստանի ինքնավար մարզում, հնագետները հայտնաբերել են 3.500 կգ անտիկ մետաղադրամ: «Մետաղադրամները հայտնաբերվել են Օրդոսեի հնագույն Հուոլուոհայդենգ քաղաքի մոտ, այն բանից հետո ինչ ոստիկանությունը բռնել է երեք գողերի»,-ասել է Մշակութային մասունքների և հնագիտության տարածաշրջանային ինստիտուտի գիտաշխատող Լայան Ցզիլինը: Մետաղադրամների մեծամասնությունը, ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը, կիրառվել են Հան դինաստիայի ժամանակաշրջանում (մ.թ.ա. 202 թ.– մ.թ. 220 թ.): Հնագետները նաև հայտնաբերել են 100 մետաղադրամի կաղապարներ: Կաղապարները, հնագետների ենթադրությամբ, օգտագործվել են Արևմտյան Հան դինաստիայի Ուդի կայսեր կառավարման (մ.թ.ա. 156 թ. – մ.թ. 87 թ.) և Սին դինաստիայի (մ.թ.ա. 45 թ. – մ.թ. 23 թ.), հիմնականում` Վան Մանի օրոք: Գտածոների չափերի հիման վրա գիտնականները ենթադրում են, որ Հուոլուոհայդենգը եղել է Չինաստանի հյուսիսային մասի խոշորագույն քաղաքը Հան դինաստիայի ժամանակաշրջանում և արդեն ենթադրություններ են անում հնագույն դրամային համակարգի և մետաղադրամային կաղապարների հին համակարգի մասին: