Ռոդրիգո Բեն-Ազուլը արդեն երկու ամիս է ապրում է Չիլիի Սանտիագոյի օդանավակայանում` կրկնելով «Տերմինալ» ֆիլմից Թոմ Հենքսի մարմնավորած կերպարի ճակատագիրը: Իսպանացի Ռոդրիգո Բեն-Ազուլը արդեն դարձել է Սանտիագոյի օդանավակայանի հարազատ կերպարը այն բանից հետո, ինչ մնացել է առանց գումարի: Ինչպես նա պատմել է PubliMetro թերթին` Ռոդրիգոն Չիլի է տեղափոխվել նոյեմբերին, որպեսզի լուծի հարազատների հետ ունեցած խնդիրները, ովքեր ապրում են Սանտիագոյում:
Այն բանից հետո երբ նրա փորձը ձախողվել է , նա վերադարձել է օդանավակայան, որտեղ, Իսպանիայից գումարի սպասելով, անցկացրել է Սուրբ Ծնունդը և Ամանորը: Ռոդրիգոն գումար է աշխատում ուղեբեռի սայլակները իրենց տեղը վերադարձնելով: Գիշերները քնում է տերմինալի անկյուններից մեկում, իսկ օրվա ընթացքում սննդամթերք և ծխախոտ որոնում` ինչպես Թոմ Հենքսի հերոսը: