Երեխաները զրկվում են արձակուրդներից ծնողների «վախկոտության» պատճառով

Crying baby in airplaneԲրիտանացի ծնողների 25%-ը վախենում են ինքնաթիռով թռչել իրենց փոքրիկ երեխաների հետ, քանի որ խուսափում են մյուս ուղևորների քննատադություններից: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ այս մասին վկայում է Sunshine.co.uk-ի անցկացրած վերջին հետազոտությունը: «Երեխաները զրկվում են արտասահմանյան արձակուրդից, որովհետև ծնողների մեկ քառորդը վախենում է նրանց հետ ինքնաթիռ բարձրանալ»,-նշվում է հոդվածի մեջ: Baby in airplaneՀարցվածների 45% -ը վախենում են, որ իրենց փոքրիկները կլացեն կամ կաղմկեն՝ խանգարելով մյուս ուղևորներին: Բրիտանացի մայրերի և հայրերի 31%-ը  կարծում է, որ երեխային զբաղեցնելը շատ բարդ է: Եվս 16% անհանգստանում է նրանց նկատմամբ անձնակազմի վերաբերմունքից: Հարցվածների ընդհանուր թվի 44%-ը հայտարարել է, որ շատ երջանիկ է իրեն զգում երեխայի հետ ինքնաթիռով ճանապարհորդելիս: 78%-ը հավանության է արժանացրել ինքնաթիռներում «հատուկ ընտանեկան գոտի» ստեղծելու գաղափարը, որը հնարավորություն կտա երեխաների հետ ուղևորներին նստել առանձին:

You might also like