Չիկագոյի բուսաբանական այգին (ԱՄՆ) պատրաստվում է սեզոնի առաջին Գարեջրի օրվա անցկացմանը: Զբոսաշրջիկների համար, որոնց հանգստի շրջանը կհամընկնի այդ հրաշալի իրադարձությանը, գարեջրագործների տոնին հրաշալի հնարավորություն կընձեռնվի փորձել այս խմիչքի հիանալի տեսակները: Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին McGinley տաղավարում:
Հայտնվելով շինությունում, միջոցառման հյուրերը կստանան միջոցառման խորհրդանիշով ապարանջան, համտեսման համար բաժակ և տեղեկատու, որտեղ ներկայացված են գարեջրի բոլոր տեսակները: Այս տարի իրենց արտադրանքն են ներկայացնելու ութ ընկերություն: Այդ թվում` Finch, Two Brothers, Lagunita, Left Hand և Dark Horse:
Բացի համտեսումից բուսաբանական այգում հյուրերին սպասվում է նաև այլ տեսարժան երևույթներ: Օրինակ` երեկոյան այգու լիճը և փոքր կղզին` լուսավորված բազմագույն լույսերով, որն իրենից ներկայացնում է շատ գունեղ տեսարան: Եվ, առհասարակ, այգու աշնանային տեսարանը ինքնին արժանի է ուշադրության: Իսկ գարեջրի տարբեր տեսակներին ի լրացում կմատուցվի միս, պանիր և այլ թեթև նախուտեստներ: