Starwood Hotels & Resorts Worldwide Inc-ը հայտարարել է Մեծ Բրիտանիայի Խոհարարական արվեստի թագավորական ակադեմիայի հետ նոր համագործակցության մասին: Աբու Դաբիի Starwood հյուրանոցներում կթողարկվեն նոր խահարարական ծրագրեր նախատեսված ավագ խոհարարների համար:
2-ից 15 տարեկան երեխաների մոտ 18%-ը վերջին տասը տարիների ընթացքում տառապում է ճարպակալմամբ: Նախաձեռնության նպատակն է պայքարել մանկական ճարպակալման դեմ, միևնույն ժամանակ այն կօգնի լուծել սննդային կրթության մասին խնդիրները:
Այս ծրագիրը կօգնի խոհարարներին ստանալ սկզբնական գիտելիքներ առողջ սննդի և մանկական ճիշտ սննդակարգի հմտությունների մասին: Ծրագիրը կբացահայտի բոլոր տարիքի երեխաների սնվելու հիմքը: Աբու Դաբիի Starwood հյուրանոցները բոլոր ցանկացող խոհարարներին կսովորեցնեն, թե ինչպես ճիշտ կազմել ճաշացանկ փոքրիկ հյուրերի համար: