Պրահայում կնշեն խոհարարների օրը

Պրահայում տեղի կունենա Խոհարարների միջազգային օր  (Mezinárodní den kuchařů): Հյուրերին սպասվում են մի շարք խոհարարական բացահայտումներ, որը նրանք կունենան համտեսումների ժամանակ, և բազում զվարճալիքներ: Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 13 -ին Václavské հրապարակում: Դրան կմասնակցեն խոհարարական ձեռնարկություններ, ռեստորաններ և հյուրանոցներ, ավագ խոհարարներ, ովքեր հյուրերի համար կպատրաստեն հատուկ ճաշացանկ: Արդեն վեցերորդ անգամ տոնակատարությանը կմիանա Չեխիայի խոհարարների և հրուշակագործների ասոցիացիան:

Տոնի ընթացքում կլինի թարմ սաղմոնի  պատրաստման մրցակցություն, ինչպես նաև՝ այլ միջոցառումներ: Հյուրերին առաջարկում են  գալ մասնագիտական հագուստով, որպեսզի փորձեն   մեկ տեղում հավաքված խոհարարական հագուստով ամենաշատ մարդկանց ռեկորդ սահմանել. գրում է  Kudyznudy.cz-ը: Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել Չեխիայի խոհարարների և հրուշակագործների ասոցիացիայի կայքում: Մասնակցությունը տոնին անվճար է:

You might also like