Ռեստորանի խոհարարը թունավորել է հաճախորդների սնունդը

Իսպանական Էմպուրիաբրավա քաղաքի (նահանգ Ժիրոնա) ռեստորաններից մեկում ձերբակալվել է մի խոհարար, ով թունավորել է սնունդը, որը մատուցվում է այցելուներին:

Ինչպես գրում է տեղական  Diari de Girona թերթը` ուրբաթ գիշերը Chef Rubio ռեստորանի ավագ խոհարարը նկատել է, որ խոհարարներից մեկը` Բարսելոնայի 32-ամյա բնակչուհին, կանաչ գույնի փոշի է լցրել սննդի կաթսայի մեջ:

Ղեկավարությունը ոստիկանություն է կանչել, որոնք ձերբակալել են կնոջը և նրա գոգնոցի  գրպանում գտել փոշու տոպրակը: Առաջին վերլուծությունը ցույց է տվել, որ դա մահացու թույն չէ, բայց կարող է առաջացնել մարսողական խնդիրներ:

Նյութի մի մասը հանձնվել է ոստիկանությանը դատական վարույթի համար: Ամենայն հավանականությամբ` այսպիսի վարքի պատճառ է դարձել ռեստորանում խոհարարի ծանր աշխատանքային պայմանները:

Այս դեպքից հետո կինը անմիջապես հեռացվել է աշխատանքից: Դատարանը արգելել է նրան աշխատել հասարակական սննդի հաստատություններում: Էմպուրիբրավայի սանիտարական ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ իրենք բողոքներ չեն ստացել այդ ռեստորանում ճաշելուց հետո թունավորվելու մասին:

You might also like