«Պանրի գնացքը» կշրջի Շվեյցարիայում

Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի շվեյցարական Մոնտրյո (Montreux) քաղաքից կմեկնի, այսպես կոչված, «Պանրի գնացքը»  (Train du Fromage)։ Ժնևի լճից դեպի լեռներ գնացող երթուղու ընթացքում գնացքի ուղևորները կհամտեսեն ավանդական շվեյցարական պանիրներ և, որպես հիշատակ, կստանան գինու գավաթ։

Պանրի գնացք, Շվեյցարիա

Ինչպես հայտնում  RATA-news-ը՝ գնացքը կանցնի Վո (Vaud) կիրճի գեղատեսիլ վայրերով։ Շքեղ վագոնի պատուհաններից զբոսաշրջիկները կտեսնեն Շվեյցարիայի ամենամեծ փայտե շալեն, որը գտնվում է Ռոսսինիեր քաղաքում  (Rossinière) և պատկանել է հայտնի նկարիչ Բալտյուսին (Balthus)։ Այնուհետև, ճանապարհորդները կլինեն Շատո դ’Է-ում (Château-d’Œx), որտեղ տիպիկ լեռնային Le Chalet ռեստորանում նրանց սպասվում է պանիր՝ պատրաստված բաց կրակի վրա։

Պանրի գնացք, Շվեյցարիա

Ծրագրում է նաև այցելությունը Musee du Vieux-pays-d’Enhaut թանգարան,  որի ցուցանմուշները նվիրված են Վո կիրճի պատմությանը և ազգային արվեստին։ Օրվա ավարտին գնացքը կվերադառնա Մոնտրյո։ «Պանրի գնացքի» տոմս կարելի է ձեռք բերել այստեղից։ Նման ճանապարհորդության արժեքը սկսվում է  39 շվեյցարական ֆրանկից (33 եվրո)։

You might also like