Պանիր արտադրող ընկերությունը, որը տեղակայված է Իտալիայի վերջին երկրաշարժերից տուժած տարածքում, ամենացածր գնով վաճառքի է հանել աղետի պատճառով վնասված պարմեզանը:
Գաղափարը փոքրիկ Casumaro ընկերությանն է: Նրա օրինակին հետևել են Մոդենա նահանգի 19 պանիր արտադրող ընկերությունները: Ապրանքի պահանջարկը այնքան մեծ է, որ ընկերությունը հազիվ է հասցնում կատարել պատվերները: Երկրաշարժի հաջորդ օրը թափված պանրի կույտերի լուսանկարները տարածվեցին ողջ աշխարհում. այսպիսով ընկերությունը տարածեց ինֆորմացիա վաճառքի մասին: Հայտարարությանը արձագանքել է շուրջ հազար մարդ:
Պանիրը դրված է պահատեղում, որտեղ ներկայումս կարելի է գնալ միայն քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչներից մեկի ուղեկցությամբ: