Կալիֆորնիական (Petaluma) քաղաքում, որը տեղկայված է Սան Ֆրանցիկոյից 50 կմ հեռավորության վրա, մարտի 23-ից 25-ը կանցկաացվի VI ամենամյա ֆերմերային պանրի փառատոնը: 2012 թվականի փառատոնին կմասնակցեն 13 կալիֆորնիական պանրագործներ, երեք գինեգործներ և մեկ գյուղատնտեսություն (Black Pig Meat Co.), որը զբաղվում է խոզի մսից պատրաստված դելիկատեսների արտադրությամբ:
Փառատոնը նախատեսված է հյուրերին ծանոթացնելու տեղական արտադրության պանրի հետ և միաժամանակ պատմելու այն մասին, թե որքան կարևոր է սննդի պատրաստումը բնական, էկոլոգիպես մաքուր մթերքներից, հայտնում է միջոցառման անցկացման կայքը: Ուրբաթ օրը` մարտի 23-ին, ցանկացողները կարող են այցելել պանրի գործարան, որտեղ կարող են համտեսել տեղական պանրի մի քանի տեսակներ:
Շաբաթ օրը` մարտի 24-ին, նախատեսվում է սեմինարներ և մեծ համտեսում, որի ընթացքում տեղի կունենա մրցույթ ռեստորանների միջև. խոհարարները պետք է պատրաստեն պանրով ճաշատեսակներ: Փառատոնի վերջին օրը` մարտի 25-ին, բոլոր տեղական ռեստորանները սպասում են հյուրերին ընդհանուր նախաճաշի, իհարկե, պանիրով ուտեստների: Իսկ ցերեկը քաղաքում կբացվի պանրի շուկա: Փառատոնի տոմսի արժեքը կազմում է 65 դոլար: