Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ Կոսինսկի պուրակում, քաղաքային իշանությոնների կողմից որոշվել է բացել հանրահայտ մուլտֆիլմի մեծականջ հերոսի՝ Չեբուրաշկայի տուն-թանգարանը:
Շենքի շինարարությունը կսկսվի 2013թ.-ին: Այս խաղալիքային մտահաղացմանը կողմ է արտահայտվել Մոսկվայի քաղաքապետարանի տուրիզմի կոմիտեն:
Կոկորդիլոս Գենայի և Չեբուրաշկայի տիկնիկային կերպարների հեղինակ Էդուարդ Ուսպենսկին նշել է, որ հուսով է, որ Չեբուրաշկայի տան և ծառուղու շինարարության համար կհատկացնեն նվազագույնը մեկ հեկտար հողատարածք:
Չեբուրաշկայի տունը պլանավորվում է կառուցվել ընդարձակ, սակայն կոնկրետ տարածությունը դեռևս անհայտ է: Տան ներսում պետք է տեղադրված լինել սովետական մուլտֆիլմի հերոսների էքսպոզիցիաները:
Թանգարանի հարևանությամբ կկառուցվեն մեքենաների և քաղաքային տրանսպորտի կայանատեղիներ: Շենքի մոտ տեղադրված կլինեն նաև ռուսերեն, անգլերեն և ճապոներեն ցուցանակներ: