Բրիտանական փոստային ծառայության և Meon Villas վիլլաների և բնակարանների վարձակալության ընկերության փորձագետները որոշել են մի կողմ դնել սովորական վարկանիշները, որտեղ հանգստի տարբերությունը գնահատվում է բացառապես հյուրանոցի կամ տեղի ռեստորանի սննդի գումարով: Ուսումնասիրության հեղինակները վստահեցնում են, որ ոչ բոլոր զբոսաշրջիկներն են հանգստի ժամանակ նախընտրում ամբողջովին լիցքաթափվել և սնվել բացառապես ռեստորաններում: Շատերը ճաշ և ընթրիք պատրաստում են ինքնուրույն: Այդ պատճառով ուսումնասիրել են տարբեր երկրների սուպերմարկետների գները:
Վարկանիշը կազմելու համար փորձագետները ընտրել են զամբյուղ 16 ամենապահանջված մթերքներից` հաց, կաթ, հավկիթ, բանջարեղեն, ջուր և այլն, և համեմատել են այս մթերքների գները 13 հայտնի եվրոպական հանգստավայրերում:
Ամենաէժան հանգստյան վայր ինքնուրույն պատրաստել ցանկավողների համար ճանաչվել է իսպանական Մայորկան, զամբյուղը արժե 44,23 ֆունտ (51 եվրո): Մի փոքր թանկ է համարվել պորտուգալական Ալգարվը, որտեղ այդ մթերքները արժեն ընդամենը 13 պենսներ (15 եվրոցենտներ) ավել:
Երրորդ տեղը բաժին է ընկել իսպանական Կոստա-Բլանկային, որտեղ մթերքների համար ստիպված եք վճարել 47,28 ֆունտ (54,6 եվրո):
Ամենաթանկ առողջարանները, ըստ ապրանքի գների, տեղակայված են հունական կղզիներում, ինչպես նաև` Իտալիայում և Կիպրոսում: Օրինակ` Տասկանում այդ զամբյուղը զբոսաշրջիկներին կարժենա 72,33 ֆունտ (83,5 եվրո): Ավելի թանկ են հունական Կրետե և Զակնթոս կղզիները: Ամենաթանկարժեք առողջարան է համարվում Կիպրոսի Լիմասոլը, որտեղ ապրանքներ 68%-ով ավելի թանկ են, քան Մայորկայում` 74,56 ֆունտ(86 եվրո):
Համեմատության համար փորձագետները ներառել են նաև բրիտանական Բրայթոն առողջարանը, որը զբաղեցրել է ցանկի տասներորդ տեղը` 63,63 ֆունտ (73,4 եվրո):