La Compagnie Des Alpes-ը, ֆրանսիական լեռնադահուկային առողջարանը և զվարճանքների այգին պատրաստվում են 9.5 միլիոն ֆրանկ ներդնել Վո գավառում Չարլի Չապլինի թանգարանը կառուցելու համար: Այս մասին տեղեկատվությունը ստացվել է Ռիվիերա շրջանի քաղաքային խորհրդից: Նախագիծը նախատեսում է համր ֆիլմի աստղի թանգարանի բացումը այն տանը, որտեղ Չարլի Չապլինը ապրել է իր կյանքի վերջին 25 տարիները:
Չապլինը Շվեյցարիա է տեղափոխվել 1950-ական թվականների սկզբին Միացյալ Նահանգներից, որտեղ նա մեղադրվում էր կոմունիստներին համակրելու համար: Համր ֆիլմի դերասանն ու ռեժիսորը ապրել է Le Manoir de-Ban-ում` Կորսեր սյուր Վեվեի առանձնատանը, որտեղ նա մահացել է 1977 թվականի Սուրբ Ծնունդին:
Չապլինի ապրած տունը թանգարանի վերածելու նախագիծը մեկնարկել է դեռևս 2002 թվականին, բայց դադարեցվել է իրավական և ֆինանսական խնդիրների պատճառով: Հաղորդագրությունն այն մասին, որ La Compagnie Des Alpes-ը ցանկանում է մասնակցել նախագծին, հույս է ներշրչել, որ գործը առաջ կգնա: Ինչպես հայտնում է Local-ը` թանգարանի շինարարությունը կարող է սկսվել այս տարվա մայիսին, իսկ բացումը կլինի 2015 թվականին: