Սա սխալմունք չէ նյութի անվանման մեջ: Իր անվանումով հայտնի Չարգոգգագոգգմանչաուգգագոգգչաուբունագունգամունգգ լիճը (Chargoggagoggmanchauggagoggchaubunagungamaugg) գտնվում է Մասաչուսեթս նագանհի Վեբստեր քաղաքի շրջակայքում:
Սա ամենաերկար աշխարհագրական անուններից մեկն է աշխարհում, որը նորմալ արտաբերել չեն կարող նույնիսկ տեղացի տարեցները: Այդ պատճառով Վեբստերի բնակիչները վաղուց հրաժարվել են «սրբազան» անվանումից և պարզապես այն կոչում են Վեբստեր լիճ:
Կան բազմաթիվ առասպելներ այս անսովոր անվան ծագման մասին, որը ամերիկացիներին ժառանգություն է մնացել հնդկացիներից:
Ամենահայտնի առասպելներից մեկի համաձայն՝ Chargoggagoggmanchauggagoggchaubunagungamaugg անվանումը թարգմանվում է որպես հնագույն իմաստություն. «Դու ձուկ ես որսում քո ափում, ես ձուկ եմ որսում իմ ափում, ոչ ոք ձուկ չի որսում լճի մեջտեղում»: