Նեապոլում կանցկացվի Trofeo Caputo պիցցայի վարպետների 11-րդ Միջազգային առաջնությունը, որը գրավում է ոչ միայն մասնագետներին, այլև այս ուտեստի սիրահարներին:
Մրցույթին կմասնակցեն ավելի քան 300 պիցցայագործ ամբողջ աշխարհից: Նրանք պատրաստում են բազմազան պիցցաներ` ինչպես համով, այնպես էլ տեսքով: Մրցույթի անվանակարգերում կամ ամենաերկար կամ ամենաարագ պատրաստվող պիցցան, ինչպես նաև` անհատական մրցակցություն «ազատ ոճով», որի շրջանակներում պիցցա կպատրաստեն միայնակ կամ խմբով:
Մրցույթը կանցկացվի Vulcano Buono առևտրի կենտրոնի հրապարակում և կտևի մինչև մայիսի 23-ը: Իսկ համտեսել առաջնության մասնակիցների պատրաստած ուտեստները կարելի է մինչև մայիսի 27-ը: