Ամանորը շահավետ է նշել Իսպանիայում և Պորտուգալիայում

Spain-New-YearՁմեռային արձակուրդների նախօրեին փորձագետները համեմատել են Եվրոպայի ամենահայտնի հանգստավայրերի գները և բացահայտել առավել շահավետ ուղղությունները այս սեզոնի համար: Post Office Travel Money-ի անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ Իսպանիան և Պորտուգալիան ճանաչվել են այս ձմռան ամենամատչելի ուղղությունները:New-Years-Eve-portugal Այսպիսով, հետազոտողները նշում են, որ ընտանեկան հանգիստը իսպանական Կոստա դել Սոլում կպահանջի ամենափոքր ծախսերը: Երեք հոգու ընթրիքը այստեղ կարժենա 41  եվրո, իսկ մեկ գավաթ սուրճը՝ 1,2  եվրո: Մեկ գավաթ գինին այս հանգստավայորւմ կարժենա 1,7  եվրո: Առավել շահավետ ուղղությունների վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է Պորտուգալիան: Պորտուգալիայի հարավում գտնվող Ալգավրեում կարելի է ճաշել  47  եվրոյով, ինչը 11%-ով ավելի մատչելի է անցած տարվա գներից. հայտնում է Daily Mail-ը:

You might also like