Բուդապեշտում երկրորդ անգամ կնշեն Մակարոնի օրը: Փառատոնը կազմակերպված է Փարիզի Jour du Macaron-ի և Նյու Յորքի Macaron Day-ի օրինակով: Այն նվիրված է հայտնի ֆրանսիական քաղցրավենիքին, որը պատրաստում են ձվի սպիտակուցից, շաքարի փոշուց՝ թխվածքաբլիթի տեսքով, իսկ երկու շերտերի մեջ դրվում է ջեմ կամ կրեմ: Առաջին անգամ միջոցառումը կազմակերպվել է անցած տարի և մեծ հաջողություն ունեցել տեղաբնակների և զբոսաշրջիկների շրջանում:
Մակարոնի օրը կնշվի մարտի 20-ին: Անցկացման վայրը կլինի Akvarium Club-ը, որը գտնվում է Ելիզավետայի հրապարակում (Erzsébet tér): Այցելուները կարող են վայելել քաղցրավենիքը և իմանալ դրա պատրաստման ձևը: Ծրագրում կլինեն համտեսում, մրցույթներ և միջոցառումներ երեխաների համար: Տոնը կսկսվի ժամը 15:00-ին և կտևի մինչև 21:00-ը: Տոմսի արժեքը նախօրոք գնելու դեպքում 1500 ֆորինտ է (5 եվրո), փառատոնի օրը գնելու դեպքում՝ 2000 ֆորինտ (6եվրո): Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել միջոցառման կայքում. գրում է Visitbudapest.travel-ը: