Wellcome Collection թանգարանը ձեռք է բերել լոնդոնյան մարմնավաճառների 1787 և 1788 թվականներին հրապարակված կատալոգները. հայտնում է The Guardian-ը: Harris”s List of Covent Garden Ladies անունը կրող երկու գրքերում ներկայացված է կանանց ցանկը, ովքեր աշխատել են Քովենթ-գարդեն ժամանցային թաղամասում՝ նրանց անուններով, մականուններով, հասցեով և գներով: Հեղինակը անհայտ է:
Գրքերը կտեղադրվեն թանգարանի հատուկ բաժնում: Ինչպես նշում է The Guardian-ը՝ կատալոգը առաջին անգամ հրատարակվել է 1757 թվականին և 30 տարի շարունակ ամեն տարի թարմացվել: Պատմաբանները ենթադրում են, որ Մեծ Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս կարող է տարածված լինել գրքի շուրջ 250 հազար օրինակ: Ցանկի որոշ կետեր պարունակում են նաև բացատրություններ: Օրինակ՝ կանանցից մեկի անվան դիմաց նշված է, որ նա կարողանում է ֆլեյտա նվագել:
Փորձագետները նշում են, որն հրատարակչությունները մեծ ժողովրդականություն են ունեցել XVIII դարի երկրորդ կեսին: Թերթը հավելում է, որ երկու գրքերը դեռևս չեն դրվի համընհանուր ցուցադրության՝ դրանց անվտանգության նկատառումներից ելնելով: Նրանք, ովքեր կցանկանան տեսնել կատալոգը, պետք է հատուկ հայց ուղարկեն թանգարան: Այնուամենայնիվ, ցանկը թվայնացվել է, և այն կարելի է տեսնել Wellcome Library գրադարանի կայքում: