Բրիտանիայի առաջին սրճարանը, որտեղ կապրեն կատուներ, կբացվի Լոնդոնում: Այն կսկսի գործել 2013 թվականի մայիսից: Բոլոր կատուները, որոնք բնակություն կհաստատեն լոնդոնյան «կատվասրճարանում», կբերվեն ապաստարաններից: Որոշակի վճարի դիմաց սրճարանի այցելուները կարող են հյուրընկալվել կենդանիներին և նրանց հետ ժամանակ անցկացնել:
Սրճարանի սեփականատերերը նշում են, որ սա Լոնդոնին անհրաժեշտ էր. կատուներ սիրում են բոլորը, բայց դրանց տանը պահել կարող են քչերը: Արդյունքում, սրճարանը կբացվի սեփականատերերի և տեղաբնակների համատեղ ջանքերով. իմանալով գաղափարի և դրա համար հավաքվող գումարի մասին` բրիտանացի կատվասերները արդեն հավաքել են ավելի քան հարյուր հազար ֆունտ ստերլինգ. հայտնում է Lenta.ru-ն:
Բացի այդ, շատ մարդիկ ցանկություն են հայտնել աշխատել այստեղ: «Կատվասրճարանները» մեծ տարածում ունեն Ճապոնիայում: Նման հաստատությունները բացվում են, որպեսզի մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն իրենց տանը կատու պահել, այցելեն և ազատվեն սթրեսից` շփվելով նրանց հետ: Msn.com-ը նշում է, որ այս գաղափարը փորձել են կյանքի կոչել նաև ԱՄՆ-ում, սակայն չի ստացվել: