Բավարիայի ամրոցները

Բավարիայի թագավորների հարստության մի մասն են կազմում նրանց ամրոցները: Բավարացի թագավորները շատ են սիրել կառուցել: Առավել շատ, իհարկե, կառուցապատմամբ սիրել է զբաղվել Լյուդվիկ II-ը, բայց նրա հայրը նույնպես անտարբեր չի եղել ամրոցների նկատմամբ:

Ահա, օրինակ` Հոհենշվանգաու ամրոցը (գերմ.  Schloß Hohenschwangau) կառուցվել է Մաքսիմիլիան  II Բավարացու կողմից:  Ամրոցն, իհարկե, այդ վայրում եղել է դեռևս  XII դարում, սակայն 1832-ից  1836 թվականների ընթացքում ամրոցը գրեթե վերակառուցվել է Մաքսիմիլիան II-ի կողմից: Այստեղ իր կյանքի գրեթե մեծ մասն է անցկացրել նրա ռոմանտիկ որդի Լյուդվիգ Երկրորդը, այստեղ ապրել և մահացել է նրա կինը` Մարիան:

Իսկ բնությունը պարզապես աննկարագրելի է…

Լինդերհոֆ ամրոցը կառուցվել է Լյուդվիգ II-ի կողմից արդեն 1874-1878 թվականներին իր հոր` Մաքսիմիլիան II-ի այսպես կոչված «արքայական տնակ»-ի տարածքում: Լինդերհոֆ ամրոցը համարվում է ամենափոքրը Լյուդվիգի կառուցած երեք ամրոցների մեջ, բայց և միակը` մինչև վերջ կառուցված:

Իսկ շուրջը սարեր…

Հերենքիզմի ամրոցը. Լյուդվիգ Երկրորդը ձեռք է բերել Հերենինզել  կղզին 1873 թվականի սեպտեմբերի 26-ին և սկսել է այնտեղ ամրոց կառուցել: Լյուդվիգը նախատեսում էր այստեղ ստանալ Վերսալի պալատի ամբողջական կրկնօրինակը:

Եվ իհարկե, Նոյշբանշտայն ամրոցը Լյուդվիգ II թագավորի սիրելի հեքիաթային ամրոցն է: Ամրոցը ներսից զարդարված է Լյուդվիգի սիրելի «Լոենգրին» օպերայի տեսարաններով: Նույնիսկ իր հարսնացու Սոֆի Բավարացուն նա անվանում էր Էլզա` Լոենգրինի մասին  լեգենդի հերոսուհու անունով:

Թեև հարսնացուն հեքիաթային էր, բայց նա այդպես էլ չամուսնացավ, գնաց դեպի  իր հեքիաթը…

 

 

You might also like