Երիտասարդ զբոսաշրջուհին, ով արձակուրդին Ավստրալիա է եկել Թայվանից, այնքան է տարվել իր սմարթֆոնով, որ չի նկատել մատույցի վերջը և ընկել է ջուրը։ Միջադեպը տեղի է ունեցել վերջերս Մելբուռնի Պորտ Ֆիլիպ ծովածոցի Սենտ Կիլդա մատույցում։ Դա հայտնի լողափնյա և զվարճանքների տարածք է։ Զբոսաշրջուհին շրջել է ափամերձ տարածքում, բայց չի նայել շրջակա տեսարժան վայրերին․ նա զբաղված է եղել ինտերնետի թարմացումները կարդալով։ Հասնելով մատույցի վերջին՝ զբոսաշրջուհին ընկել է ջուրը և առաջին բանը, որ նա արել է, մեջքի թեքվելն ու սմարթֆոնը ջրից բարձր պահելն է եղել։ Միևնույն ժամանակ, նա կայքում մնացել է օնլայն․ հայտնում է Mirror.co.uk-ը։ Նա չի կարողացել լողալ, որպեսզի չթրջի սմարթֆոնը, այդ պատճառով, երբ մոտորանավակով մոտեցել են փրկարարները, նա ափից բավականին հեռու է եղել։ Բժշկական օգնության կարիք նա չի ունեցել։ Իր հերթին, աղջիկը ներողություն է խնդրել բոլորից պատճառած դժվարությունների համար։ Ոստիկանությունը կոչով դիմել է մայրցամաքի բնակիչներին և հյուրերին ավելի ուշադիր լինել արձակուրդի մեկնելիս։