Carpet Oasis գորգերի տոնավաճառը, որն այս տարի խոստանում է լինել ամենամեծը իր պատմության մեջ, կբացվի Դուբայում (ԱՄԷ) դեկտեմբերի 27-ին: Նրան ներկայացված կլինի ավելի քան 170 հազար ձեռագործ գորգ Իրանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Պակիստանից, Թուրքիայից, Թուրքմենստանից և Չինաստանից: Տոնավաճառը կանցկացվի Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոնում (Dubai World Trade Centre) մինչև 2013 թվականի հունվարի 14-ը:
Այն կդառնա ամենամյա առևտրային փառատոնի մի մասը, որը կանցկացվի այստեղ 2013 թվականի հունվարի 3-ից փետրվարի 3-ը: Աշխարհի 50 առաջատար արտադրողների գորգերը, որոնց թվում են հատկապես արժեքավոր և հազվագյուտ նմուշներ, կտեղավորվեն ավելի քան 7 հազար քառ. մետր տարածքում. հայտնում է «Ռուսական Էմիրությունները»: Carpet Oasis-ի պատմությունը սկսվել է 1996 թվականից: Այս ընթացքում տոնավաճառ են այցելել 950 հազար մարդ, վաճառվել է շուրջ 400 միլիոն դոլար արժողությամբ գորգեր: