Իտալական Սարդինիայի Մամոյադա (Mamoiada) քաղաքապետարանում կանցկացվի ավանդական դիմակահանդեսը, որը ունի երկու հազար տարվա պատմություն: Դիմակահանդեսի գլխավոր հերոսները Մամուտոնեսն ու Իսսոհադորեսն են, որոնք համարվում են այդ տարածաշրջանի այցեքարտը: Երթին մասնակցելու են 12 Մամուտոնես` ամիսների քանակով: Նրանք կրում են ոչխարի երեսվածքներ, իսկ գլուխներին փաթաթում են շագանակագույն գլխաշոր:
Նրանց մեջքին ամրացված են բրոնզե զանգեր ոչխարի ոսկորներից պատրաստված լեզուների հետ, իսկ դեմքերը փակված է սև փայտից դիմակներով: Մամուտոնեսը շարժվում է ռիթմիկ, որպեսզի մեջքին ամրացված զանգերը հնչեն: Գործընթացը ուղեկցում են ութ կամ իննը Իսսոհադորեսները, որոնք կրում են կարմիր բաճկոններ, սպիտակ դիմակներ և սև գլխարկներ: Նրանք ձեռքերում ունեն երկար պարաններ, որոնց օգնությամբ փորձում են հանդիսատեսների միջից մարդ բռնել:
Երիտասարդ կանանց համար Իսսոհադորեսի գերի լինելը լավ նշան է, այն պայմանով, որ նրանք կարող են որսորդին վճարել, այս դեպքում լավ առողջության և պտղաբերության համար: Երթը ավարտվում է համընդհանուր պարով և հյուրասիրությամբ: Դիմակահանդեսային երթերը կսկսվեն հունվարի 28-ին և կշարունակվի մինչև փետրվարի 25-ը: Տոնի կարևոր իրադարձությունները տեղի կունենան փետրվարի 19-ին, 20-ին և 21-ին: