Վենետիկի դիմակահանդեսը կսկսվի հունվարի 27-ին

Հունվարի  27-ից փետրվարի  13-ին Վենետիկում կանցկացվի ամենահայտնի և սիրված դիմակահանդեսներից մեկն աշխարհում, որն ամեն տարի հավաքում է մեկուկես միլիոն զբոսաշրջիկների։

Վենետիկյան դիմակահանդեսը կմեկնարկի հունվարի  27-ին ջրային և ցամաքային ներկայացումներով  Կաննարեջո (Cannaregio) թաղամասում։ Ավանդույթի համաձայն՝ հաջորդ օրը ջրանցքներով կանցնի զարդարված նավակների պատմական շարասյունը։

Վենետիկի դիմակահանդես

Փետրվարի 3-ին Սան Մարկո հրապարակում կկայանա դիմակահանդեսային հանդերձանքի մրցույթ, ինչպես նաև՝ կանցկավի Festa delle Marie երթը։ Հայտնի հրեշտակը զանգակատնից  կիջնի ժողովրդով լի Սան Մարկո հրապարակ փետրվարի 4-ին։

Գլխավոր դիմակահանդեսային շաբաթվա՝ փետրվարի 7-ից  13-ի ժամանցային ծրագիրը լի կլինի իրադարձություններով, տոնակատարություններով և շքերթներով։ Դիմակահանդեսի ընթացքում Վենետիկի ամբողջ տարածքում քաղաքային և մասնավոր մշակութային ինստիտուտներն ու կազմակերպությունները կներկայացնեն հագեցած ծրագիր՝ համերգներ, կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, թատրոնի և կինոյի փառատոններ։

You might also like