Առանց ավտոմեքենաների օրը Փարիզում կանցկացվի սեպտեմբերի 27-ին

cc19e4ccccf36e7edaabc231d4b4e30f90d61132db906ff5578bf762ba77e214Հուլիսի 30-ին Փարիզի քաղաքապետարանը  հայտարարել է, որ առանց ավտոմեքենաների հերթական օրը Փարիզում կանցկացվի սեպտեմբերի  27-ին ժամը  11-ից 18-ին։ Քաղաքի հինգ թաղամաս, հիմնականում՝ կենտրոնում, ամբողջովին փակ կլինեն ավտոմեքենաների համար։ Նման օր անկացնելու ցանկության մասին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել էր դեռևս այս տարվա մարտին։ Այժմ այդ պլանները ավելի հստակ են դարձել։ Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությունը կապված է նաև նրա հետ, որ դեկտեմբերին Փարիզում կանցկացվի մոլորակի կլիմայի  գլոբալ տաքացման թեմայով COP21 միջազգային կոնֆերանսը։ Առանց ավտոմեքենաների այս օրը քաղաքային երթևեկությունը սահմանափակելու առաջին փորձը չէ իշխանությունների կողմից, քանի որ 1990 թվականների վերջից Փարիզի քաղաքապետարանը արդեն մասնակցություն  է ունեցել առանց ավտոմեքենաների եվրոպական օրվան, սակայն ամեն անգամ դա ավարտվել է բազմաթիվ գործադուլներով և դժվարություններով։

You might also like