Արկածային տուրիզմի նոր տեսակ Հայաստանում – կանյոնինգ
Հայաստանում արդեն կան 4 հետազոտված գոտիներ, որտեղ հնարավոր է կազմակերպել նմանատիպ ժամանց։ Հայաստանի կլիման թույլ է տալիս համապատասխան գույքի օգտագործման դեպքում զբաղվել այս գործունեությամբ տարվա մեջ մինչև 8 ամիս
Երևանյան «Awesome» հիմնադրամը հայտարարել է հուլիսի հաղթող նախագիծը՝ Դանիիլ Արուտյունովի Canyoning-ը:
Նախագծի նպատակն է ՀՀ-ում զարգացնել արկածային տուրիզմի նոր տարբերակ՝ կանյոնինգը: Դա արկածային զբոսանք է կիրճի և գետի մեջ։ Զբոսանքի ընթացքում պետք կլինի լողալ, ջրվեժներից իջնել պարանով, թռնել ժայռերից ջրի մեջ, սահել թեք ժայռերի վրայով, մագլցել և այլն։ Այդ ճանապարհը հնարավոր կլինի անցնել 2-6 ժամում, գետի հոսանքի ուղությամբ։
Ինչպես նշվում է, Հայաստանում արդեն կան 4 հետազոտված գոտիներ, որտեղ հնարավոր է կազմակերպել նմանատիպ ժամանց։ Հայաստանի կլիման թույլ է տալիս համապատասխան գույքի օգտագործման դեպքում զբաղվել այս գործունեությամբ տարվա մեջ մինչև 8 ամիս։
«ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց խումբ է, որն աջակցում է իրականությունն ավելի լավը դարձնող գաղափարներին: Յուրաքանչյուր ամիս հիմնադրամը տրամադրում է 1.000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռնում դիմորդներին իրականացնել սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության բարելավման գործընթացին: