Lokal Sol e Pesca ռեստորանը վերադարձնում է պորտուգալացիներին հին ժամանակներ: Ձկան պահածոների հանդեպ սերը վերակենդանացնում է 45-ամյա Էնրիկե Վազ Պատոն, որ նախկինում ճարտարապետ է եղել:
Իր Lokal Sol e Pesca ռեստորանի ինտերիերում նա որոշել է օգտագործել պահածոյի տուփեր: Գույնզգույն տուփերը շարված են ուղղահայաց դիրքով՝ ինչպես «Քաղաքներ» խաղում: Ռեստորանատերը հիշել է հին բաղադրատոմսերը և սկսել է մտածել նորերը, որոնց մեջ օգտագործվում է պահածոյացված ձուկ:
Դրանցից շատերը եկել են Պորտուգալիայի հարավից: Հաստատությունում կարելի է համտեսել համեղ ձկնային նրբախորտիկներ, ինչպես նաև՝ գնել մի տուփ, որպեսզի տանը պատրաստել ռեստորանատիրոջ բաղադրատոմսով ուտեստ: Lokal Sol e Pesca ռեստորանը գտնվում է Լիսաբոնում՝ Cais do Sodre կայարանի մոտ: