Ռոմանտիկ ընթրիք` մոմերի լույսի ներքո Շվեյցարիայի լեռան գագաթում

Շվեյցարիան հրավիրում է բոլոր ցանկացողներին «բարձրադիր ընթրիքի` մոմերի լույսի ներքո»: Խոսքը  Տիտլիս լեռան գագաթին երեկոյան ակցիայի մասին է, որի բարձրությունը կազմում է ավելի քան երեք հազար մետր: Հաճախորդներին տանում են վերև և կոկտեյլ հյուրասիրում բացօթիկում, որտեղից հնարավորություն կա հիանալու Ալպերի գեղատեսիլ մայրամուտով:

Հետո ընթրիքի մասնակիցներին մատուցում են գլխավոր ճաշատեսակը` մսային ուտեստը, հարյուր մոմերի լույսի ներքո: Կազմակերպիչների կարծիքով` հեքիաթային  մթնոլորտ է ստեղծված: Ընթրիքից հետո հյուրերը ուղևորվում են լեռնային քարանձավ` զբոսանքի , ինչպես նաև` հյուրասիրվում են հիանալի աղանդերով:


Ընթրիքի արժեքը կազմում է 141 շվեյցարիական ֆրանկ մեկ անձի համար:

You might also like