Կանադան երկրորդ տարին անընդմեջ դարձել է լավագույն վարկանիշով երկիրը աշխարհում, այսինքն երկիր, որի հանդեպ ամենաբարձր մակարդակով վստահություն կա: Ցանկը ընդգրկում է 50 երկիր, որոնք ուսումնասիրվել են Reputation Institute խորհրդատվական գործակալության կողմից: Վատագույն հեղինակությունն ունի Իրաքը, իսկ ավստրալիացիները, պարզվում է, ամենաինքնասիրահարվածն են. հայտնում է CNN-ը: «2012 Country RepTrak» անունը կրող ուսումնասիրությանը մասնակցել են 36 հազար մարդ, ովքեր էլ հենց քվեարկել են 50 երկրների օգտին: Առաջին տեղում կրկին Կանադան է, որն հավաքել է 77.77 միավոր: Հարցման մասնակիցները հարգանքով են վերաբերվում Կանադային՝ ցանկանալով այցելել այստեղ, ապրել, աշխատել կամ սովորել այս երկրում: Երկրները ուսումնասիրվել են հետևյալ անվանակարգերում՝ տնտեսություն, իրականության ընկալում, կառավարության արդյունավետություն: Կանադային հաջորդում են Ավստրալիան, Շվեդիան, Շվեյցարիան և Նորվեգիան: Ասիայում լավագույն հեղինակությունն ունի Ճապոնիան, որը ցանկում 12-րդն է, տարածաշրջանում լավագույներն են Սինգապուրը և Թայլանդը՝ 20-րդ և 22-րդ տեղերում համապատասխանաբար: ԱՄՆ-ն 23-րդ տեղուըմ է, Չինաստանը շարունակում է մնալ 43-րդում: Վերջին տասնայկում են հայտնվել նաև Բոլիվիան, Ուկրաինան, Կոլումբիան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Նիգերիան, Պակիստանը, Իրանը եւ Իրաքը եզրափակում է ցանկը:
Լավագույն վարկանիշով երկրների Թոփ-10-ը.
1. Կանադա՝ 77.77
2. Ավստրալիա՝ 75.21
3. Շվեդիա՝ 75.16
4. Շվեյցարիա 74.78
5. Նորվեգիա 73.90
6. Նոր Զելանդիա՝ 72.94
7. Ֆինլանդիա՝ 72.05
8. Դանիա՝ 71.72
9. Ավստրիա՝ 70.55
10. Նիդերլանդներ՝69.52Վատագույն վարկանիշով երկրների Թոփ-10-ը.
41. Բոլիվիա՝ 41.97
42. Ուկրաինա՝ 41.79
43. Չինաստան՝ 39.72
44. Կոլումբիա՝ 37.46
45. Ռուսաստան՝ 36.77
46. Սաուդյան Արաբիա՝ 36.74
47. Նիգերիա՝ 31.54
48. Պակիստան՝ 26.59
49. Իրան՝ 21.34
50. Իրաք՝ 20.32Լավագույն ինքնաընկալում ունեցող կամ ինքնահավան երկրների Թոփ-10-ը.
1. Ավստրալիա՝ 88.70
2. Նորվեգիա՝ 87.78
3. Դանիա՝ 85.32
4. Նոր Զելանդիա՝ 84.81
5. Կանադա՝ 84.49
6. Ֆինլանդիա՝ 83.13
7. Շվեյցարիա՝ 80.81
8. Շվեդիա՝ 79.14
9. Ինդոնեզիա՝ 78.30
10. Սինգապուր՝ 76.49