Փետրվարի 24-ին Վանկուվերում հանրությանը ներկայացվել է հեծանիվների վարձակալության նոր համակարգ, որը կսկսի գործել քաղաքում այս ամռանը։
Ինչպես գրում է «Սինխուան»՝ հեծանիվի վարձակալման նոր համակարգը կսկսի գործել Վանկուվերում արդեն այս տարվա ամռանը։ Քաղաքի բնակիչների և հյուրերի տրամադրության տակ կլինեն 1000 հեծանիվ, որոնք կտեղակայվեն քաղաքի 100 կայարաններում։ Բացի այդ, 2016 թվականի վերջին Վանկուվերում կբացվեն 500 հեծանիվով ևս 50 կայարան ։