Կանադա. Տորոնտոյի փողոցներում ցանկացողները կարող են դաշնամուր նվագել (Վիդեո)

Կանադայի Տորոնտո քաղաքում դաշնամուր նվագել կարելի է ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: Բանն այն է, որ 2015 թվականին Տորոնտոյում կանցկացվի հերթական Պանամերիկյան խաղերը: «Play me, I`m yours» ակցիայով  տեղացի երաժիշտներն ու արտիստները ողջունում են մրցույթի բոլոր մասնակիցներին:

Քաղաքում տեղադրված է 41  դաշնամուր, հենց այսքան երկրներ էլ մասնակցում են Պանամերիկյան  խաղերին: Երաժշտական գործիքները տեղադրված են քաղաքի ամենատարբեր վայրերում, սկսված CN Tower աշտարակից, մինչև` մետրոն և այգիները: Ընդ որում` բոլոր դաշնամուրների մետ տեղադրված է տեսախցիկ և շուրջօրյա հեռարձակվում է  Facebook և այլ սոցիալական ցանցերում. հայտնում է El Pais-ը:

You might also like