Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենից ոչ շատ հեռու՝ 911-րդ օդային ուժերի ջոկատի ռազմական բազայում, բացվել է կրակակետ աշխարհի բոլոր զբոսաշրջիկների համար: Այստեղ կարելի է հրացանով ազատ շրջել և նույնիսկ կրակել ավտոմատ զենքից:
Մեծ տղաները, ովքեր ուզում են «պատերազմ» խաղալ, պատրաստ են վճարել «Ուզի», «Կալաշնիկով», М-4 կամ М-16 հարձակման հրացաններով կրակելու համար: Ինչպես գրում է The New York Times–ը՝ ցանկություն և 350 դոլար ունենալու դեպքում կարելի է շարք կանգնել և կրակել հրթիռային նռնակից: