Կամբոջայի իշխանությունները որոշում են կայացրել երկրից վտարել ֆրանսիացի զբոսաշրջիկներին, ովքեր մերկ լուսանկարվել են հայտնի տաճարային համալիրի՝ Անգկոր Վատի ֆոնին: Այս մասին հայտնել է տեսական դատախազությունը:
Ոստիկանության ուշադրությունը գրավել են երեք տղամարդիկ, ովքեր մորեմերկ լուսանկարվել են համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող տաճարի ֆոնին: Իրենց այդ արարքի արդյունքում՝ տղամարդիկ վեց ամիս կանցկացնեն ճաղերից այն կողմ, որից հետո կարտաքսվեն երկրից: Իրավախախտ զբոսաշրջիկները չեն կարողանա Կամբոջա այցելել 4 տարի: Բացի այդ, համարձակ ֆոտոսեսիայի հերոսները կվճարեն հազար դոլար տուգանք: