Կալկաթան կվերածվի «Երկրորդ Լոնդոնի»

Բրիտանական Հնդկաստանի նախկին մայրաքաղաք Կալկաթան կդառնա «Երկրորդ Լոնդոն»: Այս նախաձեռնությամբ հանդես են եկել տեղական իշխանությունները, որոնք ցանկանում են արդեն վերացող քաղաքը փոխակերպել աշխարհի բարձր մակարդակի մեգապոլիսի:

Այդ ծրագրերի մասին բարձրաձայնել է Արևմտյան Բենգալիա նահանգի նորընտիր նախարար Մամաթա Բաներջին: «Իմ երազանքն է 10 կիլոմետրանոց գետափ կառուցել Կալկաթայում, այնպիսին, ինչպիսին Լոնդոնում է,-հայտարարել է նա,-Երբեք մի ասեք «ոչ»: Եկեք ինչպես հարկն է ջանանք հանուն մեր քաղաքի լավ ապագայի»: Ծրագիրը նախատեսվում է անել «կանաչ» և անվտանգ շրջակա միջավայրի համար»,-ասել է Բաներջին:


Ներկայումս Կալկաթայում ապրում է 15 միլիոն մարդ: Մինչև 2011 թվականը այս հնդկական քաղաքը անվանվում էր Կալկութա: Շատ տարածքներում պահպանվել են բրիտանական մայրաքաղաքը հիշեցնող շենքերն և տեսարժան վայրերը: Լոնդոնի հետ մեծ նմանություն ունենալու համար Կալկաթայում կկառուցեն հսկա «Սատանայի անիվ» : Բացի դրանից, ափամերձ վայրերում կլինեն զբոսայգիներ, պատկերասրահ և թանգարան : Աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել 2013 թվականին:

You might also like