Համացանցի օգտատերերը ողջ աշխարհից ցնցվել են Տորոնտոյի կենդանաբանական այգու այցելուի պահվածքից։ Ցանկանալով վերցնել իր ընկած գլխարկը՝ կինը ռիսկի է ենթարկել սեփական կյանքը և մտել վագրերի վանդակը։
Կնոջ գլխարկը դեպի վանդակ է քշել քամին, իսկ նրա տիրուհին, մի րոպե անգամ չերկմտելով, որոշել է վերադարձնել իր համար թարկարժեք իրը։ Ցատկելով պաշտպանիչ պատնեշի վրայով՝ կենդանաբանական այգու այցելուն վերցրել է գլխարկը և անմիջապես լքել վանդակը։ Այդ ընթացքում վագրը փորձել է հասնել պոտենցիալ զոհին, սակայն նրանց բաժանել է փոքր ցանկապատը։
Մյուս այցելուները ցնցվել են կնոջ անպատասխանատու պահվածքից և վիրավորել նրան։ Կենդանաբանական այգու ներկայացուցիչները հետաքննում են այդ միջադեպը։