«Ամեն ինչ 1 ֆունտով» սրճարան է բացվել Լոնդոնում

Շատ գայթակղիչ սրճարան, հատկապես բյուջետային զբոսաշրջիկների համար, բացվել է օրերս բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում՝ Քովենթ գարդենից ոչ շատ հեռու։ Caffix-ի ճաշացանկը բաղկացած է բավականին սովորական և ստանդարտ ուտեստներից և խմիչքներից, որոնք մատուցվում են քիչ քանակությամբ և արժեն ընդամենը  1 GBP ֆունտ ստերլինգ։

Caffix

Նոր սրճարանի տիրուհին նշում է, որ իր հիմնական նպատակն է եղել առաջարկել իր հյուրերին որակյալ մթերքներ առավելագույն հասանելի գնով։  31-ամյա կինը ընդգծում է, որ  Caffix-ում ամբողջ սնունդը տնական է և թարմ։ Օրինակ, թեյի փաթեթները աշխատակիցները պատրաստում են հենց հաստատությունում  6 տարբեր տեսակներից։ Հացը ևս թխվում է սրճարանում։

Caffix

Բյուջետային հաստատության տիրուհին լուրջ աժիոտաժ է նկատում համեղ և մատչելի սնունդի երկրպագուների կողմից և արդեն մտածում է երկրորդ նման սրճարանը բացելու մասին։

You might also like