2020 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ, որը կանցկացվի Տոկիոյում, Նարիտա օդանավակայանում բացել են նոր Տերմինալ 3՝ նավիգացիայի ոչ ստանդարտ համակարգով․ ուղևորները օդանավակայանում կտեղաշարժվեն գրեթե իսկական «վազքուղով»։
Կրեատիվ գործակալությունը, որը զբաղվել է աերոկայարանի դիզայնով, հրաժարվել է ավանդական լուսավորվող ուղեցույցներից և շարժվող ժապավեններից։ Դրանց փոխարեն հատակին հայտնվել են գունավոր վազքուղիներ․ կապույտը՝ մեկնողների համար, կարմիրը՝ ժամանաողների։
Դրանց վրա դրված են նշաններ, որոնք ցույց են տալիս, թե որքան պետք է գնալ վայրէջքների ելքին կամ ավտոբուսի կանգառին հասնելու համար, որտեղ կարելի է վերցնել ուղեբեռը և տեղափոխվել մյուս տերմինալ։ Բացի այդ, ինտուիտիվ հասկանալի նշանները տեղափոխվել են պատերին։ Ենթադրվում է, որ առաջին հերթին նոր տերմինալը կսպասարկի ցածր բյուջե ունեցող ավիափոխադրողներին։