Դուբայը պատրաստվում է Թիթեռների այգու բացմանը, որը կդառնա աշխարհում մեծությամբ երկրորդը՝ Մալայզիայի այգուց հետո: Այն գտնվում է «Հրաշալիքների այգու» (Miracle Garden) տարածքում՝ Դուբայլենդ (Dubailand) թաղամասում:
Թիթեռների այգու մակերեսը գերազանցում է 4.5 հազար քառակուսի մետրը, այնտեղ կբնակվի 35 հազար գունագեղ միջատ:
Այգին կունենա ինը գմբեթաձև տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրում թիթեռների որոշակի տեսակների համար կստեղծվի բնակության պայմաններ՝ առավելագույնս մոտեցրած բնությանը. գրում է «Ռուսական Էմիրություններ»:
Այգու բացումը տեղի կունենա երկու շաբաթ անց: Այցելուներից կգանձվի առանձին վճար, որի չափը դեռևս որոշված չէ: «Հրաշալիքների այգու» մուտքի տոմսը արժե 30 դիրհամ ($8):