Մարդիկ, որոնք ստիպված են հաճախ կատարել գործնական ճանապարհորդություններ, պետք է մտածեն սեփական կառուցվածքը պահպանելու մասին, որովհետև ամենից շատ հենց աշխատանքային ճանապարհորդություններն են նպաստում վատ սովորությունների առաջացմանը և քաշի ավելացմանը:
Կոլումբիայի համալսարանի գիտնականները անցկացրել են տարեկան ուսումնասիրություններ, որին մասնակցել են շուրջ 13 հազար մարդ, որոնք միշտ գտնվում են աշխատանքային ուղևորությունների մեջ: Ուսումնասիրությունների արդյունքներում` կյանքի նման ռիթմը ամենամեծ հավանականությամբ բերում է ավելորդ քաշի: Բիզնես-ճանապարհորդները, որոնք ներգրավված էին փորձի մեջ, ամեն դեպքում հաճախ են շրջանցել առողջ ապրելակերպը: Իսկ վերադարձից հետո գիտնականները հայտնաբերել են ամբողջ օրգանիզմի տոնուսի նվազում:
Այսպիսով` պարզ է դառնում, որ գործնական ճանապարհորդությունները բացասական ազդեցություն են ունենում` ի տարբերություն զբոսաշրջային ճանապարհորդության: Ուսումնասիրությունների ավարտին բիզնես-ճանապարհորդներին խորհուրդ է տրվել պահել մարմնի տոնուսը, որի մեջ մտնում է հյուրանոցների, ֆիթնես-ակումբների առկայությունը, ճիշտ և առողջ սնունդը և զբոսանքը մաքուր օդում: