Բիզնես-զբոսաշրջիկը պատրաստ է թռչել աշխարհի ծայրը անփույթ աշխատակցին աշխատանքից ազատելու համար

Business travelerՀամաձայն  Travelport-ի նոր հետազոտության՝ երեք առավել հեռավոր ուղղություններով թռչող ճանապարհորդները թռիչքի վրա ավելի շատ ժամանակ են ծախսում, քան նշանակման վայրում: Վերջին 12  ամիսների ընթացքում շուրջ 1  միլիոն բիզնես-զբոսաշրջիկ իրականացրել է ավելի քան 20-ժամանոց թռիչք դեպի այնպիսի հեռավոր երկրներ, ինչպիսիք են՝ Չինաստանը կամ Ճապոնիան, որպեսզի նշանակման վայրում անցկացնեն 12 ժամից քիչ ժամանակ: Business travelerԱՄն-ն (13%), Հոնգկոնգը (9%) և Չինաստանը (6%) զբաղեցնում են այն ուղղությունների տասնյակի առաջին երեք հորիզոնականները, որտեղ զբոսաշրջիկները անցկացնում են ավելի քիչ ժամանակ, քան ծախսում են դեպի և հետ թռիչքների ժամանակ: Ավստրալիան ևս հեռու չէ կանգնած բարձունքից. գրեթե 134 800 զբոսաշրջիկ երկրում անցկացրել է 12 ժամից քիչ ժամանակ՝ չնայած նրան, որ թռիչքը այնտեղ և հակառակ ուղղությամբ կարող է տևել 40 ժամ: Ի դեպ, ուսումնասիրությունը հայտնաբերել է ևս մեկ հետաքրքիր փաստ. ավելի քան 270 000  ճանապարհորդություն, որոնք տևել են 20 ժամ, կատարվել են միայն աշխատակցին աշխատանքից ազատելու համար:

You might also like