Բիզնես-տուրիստները նախընտրում են «կապի մեջ լինել» ճանապարհորդության ընթացքում

Բիզնես-տուրիստները, որոնք օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ  և իրենց ուղևորությունը դարձնում են առավել արդյունավետ մնալով կապի մեջ ընտանիքի հետ, տարեցտարի շատանում են: Զբոսաշրջիկների մեծամասնությունը (79%)  ճանապարհորդության ընթացքում  (կարևոր չէ բիզնես թե պարզապես հանգստի) իրենց հետ վերցնում են կապի միջոցներ, որպեսզի չկորի կոնտակտը  ընտանիքի և   ընկերների հետ, նշում է  TravelDailyNews-ը: Global Business Travel Association Foundation(GBTA)-ը անցկացրել է ուսումնասիրություն բիզնես-տուրիստների շրջանում: Արդյունքում պարզվել է.

  • Բիզնես-տուրիստների մեծամասնությունը հայտնում է, որ իրենք այլըտրանք չունեն և ստիպված են անձամբ մեկնել գործուղման (78%), և  հաճույքով են մեկնում նման ճանապարհորդությունների:
  •  Բիզնես-տուրիստների գրեթե կեսը  նշում է, որ իրենց համար շատ կարևոր է կապ պահպանել ընտանիքի և ընկերների հետ (46 %)  և  լինել անվտանգության մեջ (46 %) :
  •  Գրեթե կեսը (46 %)  աշխատում է  սահմանափակ  բյուջեով և ճանապարհորդության ընթացքում գտնվում է   անընդհատ ճնշման տակ:
  •  Միջին ուղևորությունը  տևում է չորս օր  և արժե  1 837  դոլար:
  •    Գործարար  զբոսաշրջիների (71 %-ը)  քոլեջ է ավարտել, միջին տարիքային խումբը 38 տարեկանն է և 59%-ը արական սեռի ներկայացուցիչներ են:

Մասնագետների կարծիքով անհրաժեշտ է լավ ուսումնասիրել այս բաժինը, որպեսզի օգնել բիզնես- տուրիստներին առավելագույնս արդյունավետ օգտագործել  ժամանակը գործուղման ընթացքում, ըստ այդմ` մատուցել նրանց լավագույն ծառայությունները:

You might also like