Հարավային Կորեայի ամենախոշոր տուրիստական կենտրոններից մեկում՝ Պուսան քաղաքում (Busan) կհայտնվի գիշերային շուկա: Ակնկալվում է, որ նրա հիմնական այցելուները կլինեն հենց քաղաքի հյուրերը, ովքեր կկարողանան շոփինգով զբաղվել թանգարաններում և էքսկուրսիաներում անցկացրած օրվա ավարտին:
Bupyeong Kkangtong գիշերային շուկան կբացվի 18.00-ից և կաշխատի մինչև կեսգիշեր: Այն գտնվում է մյուս շուկայի՝ Gukje Market -ի դիմաց՝ մետրոյի Jagalchi կայարանի մոտ: Այստեղ կարելի է գնել հուշանվերներ, նրբախորտիկներ, կոշիկ, աքսեսուարներ. հայտնում է Կորեայի տուրիզմի ազգային կազմակերպությունը:
Մեծ ճանաչում են վայելում խոհարարական տաղավարները, որտեղ առաջարկում են կորեական նրբաբլիթներ «հոտտոկ» միջուկով, «օմուկ» ձկնային խմորով չորահացեր, «միգորեն» (տապակած արիշտա) ինդոնեզական ուտեստ: