Գերմանիայի Վիլլինգենից Շվեննինգեն ուղևորվող միջքաղաքային ավտոբուսի վարորդի քարտի վրայի գումարը չի բավականացրել լիցքավորման համար: Միջադեպը տեղի է ունեցել Թյուրինգիայում՝ №9 մայրուղու վրա: Տեսնելով, որ գումարը չի բավականացնում, վարորդը ուղևորներին խնդրել է վճարել պակասող գումարը, այլապես ճանապարհը շարունակել հնարավոր չի լինի: Սա հանգեցրել է ուղևորների վրդովմունքին: Ինչպես հայտնում է Եվրոմագը՝ երեք տասնյակ ուսանողները, ովքեր ամրագրել և վճարել են ուղևորության համար համացանցով, ոստիկանություն են կանչել և բողոք ներկայացրել: Ոստիկանության ներկայացուցիչները պարզել են, որ ուղևորության ժամականը գերազանցվել է: Ավտոբուսի վարորդ էլ իր հերթին հայտարարել է, որ արդեն մի քանի ամիս աշխատավարձ չի ստացել և պատասխան բողոք է ներկայացրել: Նման միջադեպ, բայց օդային տրանսպորտի հետ կապված, տեղի է ունեցել անցած ամռանը: Air France ավիաընկերության ուղևորներին խնդրել են «գումար ներդնել» վառելիքի համար այն բանից հետո, երբ ինքնաթիռը վառելիքի պակասի պատճառով ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Դամասկոսում (Սիրիա): Օդաչուները դիմել են 174 ուղևորներին 17 հազար դոլար կանխիկ գումար հավաքելու խնդրանքով: