Այս տարի համաշխարհային ճանաչում ունեցող Տոմատինան (տոնի մյուս անվանումը`Լոլիկների մարտ) կացկացվի օգոստոսի 29-ին: Փոքրիկ Բունոլ քաղաքում, որը գտնվում է Վալենսիայից 40կմ հեռավորության վրա, ամեն տարի օգոստոսի վերջին անցկացվում է ավանդական փառատոն` տոնավաճառով, պարերով և հրավառությամբ: Սակայն փառատոնի կուլմինացիան, որի համար Բունոլ են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ, համարվում է Տոմատինան` լոլիկներով հայտնի մարտը:
Լոլիկային խառնաշփոթը, որի ընթացքում բոլորը միմյանց վրա և տարբեր ուղղություններով լոլիկներ են նետում, տևում է մոտ մեկ ժամ, որից հետո քաղաքի փողոցները վերածվում են լոլիկե գետերի, որը մաքրել կարող են միայն հրդեհի մեքենաները: 2012 թվականին Բունոլի քաղաքապետարանը փառատոնին սպասում է 45000 զբոսաշրջիկի և պատրաստել է 125 տոննա հասած լոլիկ: Քաղաքը հնարավորություն չունի տեղավորելու այսքան մեծ քանակությամբ հյուրերի, այդ պատճառով նրանց մեծ մասը տոնին գալիս է Վալենսիայից ավտոբուսներով: Զբոսաշրջիկները հնարավորություն ունեն տոնին մասնակցությունը միավորել լողափնյա հանգստի հետ` վարձակալելով բնակարաններ Վալենսիաոյւմ կամ մոտակա կուրորտային քաղաքներում: