Կորիդայի թանգարան` Մալագայում

Իսպանական Մալագայում   2013 թվականին տեղի կունենա կորիդայի թանգարանի բացումը: Այն կունենա ավելի քան 1400 ցուցանմուշ, որոնք քաղաքին նվիրել է կոլեկցիոներ Խուան Բարկոն: Թանգարանը կտղակայվի քաղաքի հին թաղամասերից մեկում` Լա Մալագետայում` Սերվանտես և Մաեստրանց փողոցների խաչմերուկում:

Bullfighting Museum opens in Málaga

Թանգարանում կարելի է տեսնել քանդակներ, նկարներ, հագուստներ, ֆիլմեր, գրքեր, լուսանկարներ և գործիքներ, Գոյայի, Պիկասոյի, Անտոնիո Կարնիսերոյի աշխատանքները և հայտնի ցլամարտիկների յուրօրինակ հագուստներն ու անձնական իրերը:

Bullfighting Museum opens in Málaga

Հավաքածուի յուրահատկություններից կդառնա լեգենդար ցլամարտիկ Խուան Բելմոնտի հագուստը: Նախագծի հեղինակների կարծիքով` թանգարանը հայտնիություն ձեռք կբերի զբոսաշրջիկների շրջանում. հայտնում է BuenaEspana-ն:

Bullfighting Museum opens in Málaga

You might also like